Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները մայիսի 9-ից 15-ի համար

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները մայիսի 9-ից 15-ի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 9-ից 15-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16766.47 (+180.92), բացթողնման գինը` 18224.42 (+196.65) դրամ, արծաթի գնման գինը` 429.80 (-79.35), բացթողնման գինը` 467.17 (-86.25), պլատինի գնման գինը` 20141.71 (+259.49), բացթողնման գինը` 21893.16 (+282.05), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8263.18 (-53.44), բացթողնման գինը` 8981.72 (-58.08):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---