Սոթքի հանքավայրի շահագործումը լուրջ վնաս կհասցնի Սևանա լճին, հավաստիացնում է «ԷկոԼուր»-ը![]() 10 մայիսի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - GeoProMining Gold ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործումը, որտեղ սկսվել են ոսկու հանքանյութի մանրացման սարքի տեղադրման աշխատանքները, կարող է լուրջ վնաս հասցնել Սևանա լճին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա, այդ խնդրի լուծման նպատակով կազմակերպվել են հանրային քննարկումներ, սակայն ընկերության ներկայացուցիչները չմասնակցեցին դրանց՝ ինչ-ինչ խնդիրներ վկայակոչելով: Նա հավելել է, որ Սևանը քաղցրահամ ջրի մեր շտեմարանն է: Իր հերթին «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադևոսյանն ասել է, որ GeoProMining Gold-ը խախտում է «Սևանի մասին» օրենքը, որտեղ ասվում է, որ Սևանին պատկանող մերձակա տարածքում հանքավայրերի շահագործում չի թույլատրվում, քանի որ թափոնները կհայտնվեն Սևանա լճում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |