Այսօր Եռաբլուրում կայացավ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված ծառատունկ10 մայիսի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել 2011 թ-ի «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը` Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկը: Տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված հայորդիներից մեկի անունը: Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապես մաքրվել և նախապատրաստվել է կազմակերպիչ կառույցների աշխատակիցների և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների կողմից: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ –ի հետ համատեղ արդեն 4-րդ տարին է իրականացնում է Երկրի օրվան նվիրված մեծ քարոզարշավ: Այս տարի քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 1-ին. «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսով քարոզարշավի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպվել են մի շարք ծառատունկեր ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում: Խորհրդանշական է, որ ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործվելու է այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակման արդյունքում ստացված պարարտանյութը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |