Իտալական պատվիրակությանը հետաքրքրել է Հայաստանում ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման ծրագիրը10 մայիսի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Ռենցո Տոնդոն ներկայացրել է պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներին, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներդրումային հնարավորություններով: Նա նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և Հայաստանի Տավուշի մարզի միջև ձևավորված կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցչի կառուցման, դրա հիման վրա ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման և «Քենդլ» նախագծի վերաբերյալ: Ի պատասխան հյուրերի` ՀՀ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության` Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք կարող են համագործակցել ՀՀ ֆիզիկայի ինստիտուտի, գիտության պետական կոմիտեի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործակցության խորացման հեռանկարները: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, կահույքի արտադրության, ճարտարապետության, տեքստիլ արդյունաբերության և աղբի վերամշակման ու աղբահանության կառավարման ոլորտներում գործակցության ծավալումը։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակման և արտահանման ուղղությամբ փոխգործակցության համատեքստում Տիգրան Սարգսյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |