Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ 11 մայիսի 2011 - 08:18 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում (Գերմանիա) ընթացող «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակից Էմմին չանցավ մրցույթի եզրափակիչ: Սակայն հարկ է նշել, որ երգչուհու ելույթը բավական լավ ընդունվեց Arena մարզադաշտում գտնվող հանդիսատեսի կողմից: Եզրափակիչ անցան Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը և Իսլանդիան: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում (Գերմանիա) կայացավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո «Boom-Boom» երգով: Ռուսաստանցի մասնակից Ալեքսեյ Վորոբյովը Get You կատարմամբ ելույթ ունեցավ յոթերորդը, Վրաստանի մասնակից ռոք երգչուհի Eldrine-ը One More Day կատարմամբ 9-րդ ելույթ ունեցողն էր, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներ Նիգյար Ջամալ և Էլդարա Գասիմովա դուետը ելույթ ունեցավ տասնիններորդը Running Scared երգով: Առաջին կիսաեզրափակչի ընթացքում ընդհանուր առմամբ ելույթ ունեցան 19 երկրների ներկայացուցիչներ: Եվրատեսիլ Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |