Երևանում կհանձնեն MBA SBS Շվեյցարական Բիզնես-դպրոցի և MBA RAU դիպլոմներ

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին` 15:00-ին, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը կկայանա MBA SBS Շվեյցարական Բիզնես-դպրոցի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի MBA RAU Բիզնես-դպրոցի դիպլոմների հանձնման արարողությունը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շվեյցարական SBS Բիզնես-դպրոցի ռեկտոր, դոկտոր Վոլվե Բերտը: ՌՀՄ Բիզնես-դպրոցը հիմնադրվել է 2008 թվականին: Բիզնես-դպրոցի առաջնահերթ նպատակը ՌՀՄ շրջանակներում կոմերցիոն կրթական նախագծերի համակարգումն ու անցկացումն է: Ծրագրերից շատերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են մագիստրոսի աստիճան ստանալ կամ էլ բարձրացնել որակավորումը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---