Հայաստանում առաջարկում են բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանից, այլ 19

Հայաստանում առաջարկում են բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանից, այլ 19

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քննարկել է կառավարության կողմից ներկայացված օրինագիծը «Զինապարտության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին: Ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով օրինագիծը Հայաստանի Ազգային ժողովում, այդ օրինագծի ընդունումը կարևոր է, քանի որ միջնակարգ կրթության 12-ամյա համակարգին անցում կատարելու արդյունքում երկրի շուրջ 6000 պատանիներ դպրոցն ավարտելու են զորակոչային տարիքում:

Հրայր Թովմասյանը նշել է, որ օրինագծի համաձայն, ավելանում է զորակոչային տարիքը և առաջարկվում է պատանիներին բանակ տանել 19 տ-ից: Նախարարի խոսքերով, այդ օրինագծի ընդունումը պարզություն է մտցնելու Հայաստանի 6000 քաղաքացիների համար, որոնք բանակ են զորակոչվելու միայն դպրոցն ավարտելուց հետո: Նախարարը հաղորդել է, որ օրինագիծը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի ու կրթության և գիտության նախարարի կողմից և ստացել պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

10  Հայկական բանակ
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---