ՀՀ էկոնոմիկայի նախարարը զգուշացնում է որակի ապահովման աշխատակիցներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը զգուշացնում է որակի ապահովման աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Առաջիկայում արմատապես կբարեփոխվի Հայաստանի Հավատարմագրման, չափագիտության և ստանդարտների համակարգը, մայիսի 11-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Բարեփոխումների իրականացման ռազմավարությունը հաստատվել է կառավարության կողմից, սակայն, ես փոփոխություններ չեմ տեսնում, ինչն ինչ-որ չափով նաև մեր մեղքն է»,,-ասել է նա Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ որակի ապահովման ոլորտում կիրականացվեն կառուցվածքային, տեխնիկական, կադրային ու կազմակերպչական փոփոխություններ, որոնք իրենց արդյունքը կտան: «Բոլոր ծառայությունները, որ ներկայացվում են, այդ թվում նաև պետկառույցների կողմից, պետք է լինեն մատչելի, իսկ սպառողները պետք է գոհ մնան որակից»,-ասել է նա: Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարության աջակցությունն այդ գործում հետևողական է լինելու, եթե ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն ու փոխվի աշխատանքի ոճը, հակառակ դեպքում «օրենքի սահմաններում աշխատակիցները կենթարկվեն ոչ միայն վարչական, այլ նաև քրեական պատասխանատվության»:

Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը պարտավորոթյուններ ունի միջազգային կառույցների առջև, որոնք նա պետք է կատարի սեղմ ժամկետներում, «որպեսզի ամոթով չմնանք մեր գործընկերների առջև»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---