2011-ի օգոստոսի 1-ին Երևանում մեկնարկում է «Բնակարան երիտասարդ մասնագետների համար» ծրագիրը![]() ![]() PanARMENIAN.Net - 2011-ին օգոստոսի 1-ին Երևանում մեկնարկում է «Բնակարան երիտասարդ մասնագետների համար» ծրագիրը, որի շրջանակներում բնակարաններ են ստանալու 450 լրագրողներ, գրողներ, դոկտորներ և մարզիկներ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Հիմա դիտարկում է անցկացվում, որի արդյունքներով մենք ընտրելու ենք ծրագրի 450 շահառուների: Պարտադիր պայման է, որպեսզի մասնագետները չլինեն 35 տարեկանից բարձր, նրանք ամուսնացած լինեն և որպեսզի նրանք վերջին երեք տարվա ընթացքում աշխատեն իրենց մասնագիտությամբ, ինչպես նաև Երևանում չունենան սեփականություն»,- ասել է Քարամյանը: Շահառուների համար մեկ քառակուսի մետրն արժենալու է 185 հազար դրամ, բնակելի համալիրի կառուցման վայրը որոշվելու է հունիսի 10-ին: Բնակարանի կանխավճարը կազմում է 20 տոկոս, տարեկան տոկոսադրույքը` 10.5 տոկոս 15 տարի մարման ժամկետով: «Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ մարդիկ իմանան ծրագրի մասին և դիմեն մեզ: «Բնակարան երիտասարդ ընտանիքների համար» առաջին ծրագրի ժամանակ շատերն այդ մասին ուղղակի չեն իմացել»,- ասել է Արսեն Քարամյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |