ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՖԻՖԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /FIFA/ գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթթերը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանը, Բլաթթերի այցի նպատակն է` մասնակցել Երեւանում սպորտային դպրոցի բացման արարողությանը, որի շինարարությունն իրականացվել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ: Նախատեսված է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---