«Արմավիան» օգնում է Երևան-Ստեփանակերտ չվերթի բացմանը, բայց չի պատրաստվում թռիչքներ իրականացնել

«Արմավիան» օգնում է Երևան-Ստեփանակերտ չվերթի բացմանը, բայց չի պատրաստվում թռիչքներ իրականացնել

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունն ամեն ինչ անում է Ստեփանակերտ-Երևան չվերթի բացմանն օժանդակելու համար, բայց ինքն այնտեղ չի թռչելու»,- հաղորդել է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե մտադիր է արդյոք ընկերությունը չվերթ բացել դեպի ԼՂՀ մայրաքաղաք: Նրա խոսքերով, ինչպես ընկերությունը, այնպես էլ Արցախի իշխանությունները, կարծում են, որ իրենք ունենալու են իրենց սեփական ընկերությունը, որը թռիչքներ է իրականացնելու Ստեփանակերտ-Երևան չվերթով:

Բաղդասարովը նաև նշել է, որ օդանավակայանի բացման հարցը հետաձգվում է այն պատճառով, որ առաջացել է թռիչքուղու լայնացման անհրաժեշտություն, ինչն օդանավակայանն ավելի պատկառելի է դարձնելու, քանի որ կարող է ընդունել ոչ միայն փոքր, այլ նաև միջին ինքնաթիռներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---