Միխայիլ Բաղդասարովը հավաստիացրել է, որ իրեն պատկանող ISG ապահովագրական ընկերությունը չի վաճառվել

Միխայիլ Բաղդասարովը հավաստիացրել է, որ իրեն պատկանող ISG ապահովագրական ընկերությունը չի վաճառվել

PanARMENIAN.Net - «Ոչ ոք չի վաճառել ISG ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- մայիսի 11-ին Երևանում լրագրողներին հայտնել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:ՌԱՍԿՈ և ISG ապահովագրական ընկերությունները պայմանավորվել են ձուլման մասին, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն նախնական հավանություն է տվել այդ գործարքին: Երկու ընկերությունների միջև պայմանավորվածությունը ենթադրում է ISG ընկերության ապահովագրական պորտֆելի հանձնում ՌԱՍԿՈ ընկերությանը, գործարքի արդյունքում ISG-ն դադարեցնելու է իր գոյությունը:

Նրա խոսքերով, «Արմավիայի» վարկանիշը բարձրացել է և այսօր ընկերությունն ամիջապես ապահովագրություն է կատարում Անգլիայում: Դրա հետ կապված` նա նշել է, որ ISG-ի անհրաժեշտությունը վերացել է, և այն փակվել է:

ISG ապահովագրական ընկերության հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է: Ընկերության պորտֆելի ճնշող մասը կազմում է ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---