Պետրոս Էֆթիմիուն գոհ է հայկական պատվիրակության աշխատանքից ԵԱՀԿ ԽՎ-ում

Պետրոս Էֆթիմիուն գոհ է հայկական պատվիրակության աշխատանքից ԵԱՀԿ ԽՎ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին և արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին:

4  11.05.11 - Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---