ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը գիտելիքը կքարոզի հեռուստատեսության միջոցովՙ

ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը գիտելիքը կքարոզի հեռուստատեսության միջոցովՙ

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին նախարարությունն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է Հանրային հեռուստատեսության եթերում ապահովել կրթական, գիտական ու մշակութային հաղորդումների բավարար մեծ քանակ: Ըստ համաձայնագրի, նախարարությունը մտադիր է կազմակերպել և անցկացնել «Հայ ասպետ» հեռուստախաղը, ինչպես նաև կրթական-անիմացիոն ֆիլմեր տրամադրել՝ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև սոցիալական գովազդի հոլովակներ, մշակութային և կրթական ոլորտներին առնչվող: Ինչպես նշել է Երևանում կայացած մամլո ասուլիսում կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարությունը մտադիր է օգտագործել Հանրային հեռուստատեսության հնարավորությունները գիտելիք քարոզելու համար: Նա հայտնել է նաև, որ Հ-1-ում արդեն կարելի է տեսնել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական գովազդը: Նախարարը կոչ է արել մյուս հեռուստաալիքներին ևս միանալ այս նախաձեռնությանը:

4  11.05.11 -
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---