ՀՀ ոստիկանության ակադեմիայում 20-ամյա ընդմիջումից հետո կրկին հրաձգարան է բացվել

ՀՀ ոստիկանության ակադեմիայում 20-ամյա ընդմիջումից հետո կրկին հրաձգարան է բացվել

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ոստիկանության ակադեմիայում 20-ամյա ընդմիջումից հետո կրկին հրաձգարան է բացվել, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Վերանորոգման աշխատանքները, որոնց համար 20 միլիոն դրամ է ծախսվել, հովանավորել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Քանի որ ես ինքս 20 տարի ծառայել եմ ներքին գործերի համակարգում, ապա հասկանում եմ ապագա ոստիկանների պատրաստման համար հրաձգարանի առկայության կարևորությունը»,- ասել է Բաղդասարովը: Նրա խոսքով` իր ուսումնառության տարիներին հաճախ էին հրաձգություն անցկացվում, ինչը նպաստում էր պրոֆեսիոնալ պատրաստությանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---