Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ11 մայիսի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին` գործնական հմտությունների ձեռքբերման հարցում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ կառավարման ավտորիտար մեթոդը: Ի՞նչ է կառավարման մշակույթը և որքանո՞վ այն կարող է ազդել կազմակերպության զարգացման վրա: Այս հարցերի շուրջ են խոսել ուսանողները Ռալֆ Յիրիկյանի հետ։ «Հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու հարցում շատ կարևոր է կառավարման մշակույթի ընտրությունը: Աշխատակիցների միջանձնային հարաբերությունները, նրանց արդյունավետ հաղորդակցվելը և թիմային աշխատանքը նպաստում են կազմակերպության դրական հեղինակության ստեղծմանն ու բարձր վարկանիշի պահպանմանը: Դրան զուգահեռ, չափազանց կարևոր է յուրաքանչյուրի հմտությունների բացահայտումը. դա մի ճանապարհ է, որն ապահովում է աշխատակիցների խրախուսումն ու առաջխաղացումը: Այդ ամենի հիմքում ամենկարևորը` կազմակերպության կարգուկանոնին հետևելու և մյուսներին ուղղորդելու` ղեկավարի օրինակն է», - ասաց Ռալֆ Յիրիկյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |