Հայ փորձագետը գտնում է, որ Հայաստանում դաստիարակության սխալ մեթոդներ են կիրառում

PanARMENIAN.Net - Հայ երեխաներն ամենից շատ են ֆիզիկական բռնության ենթարկվում` որպես դաստիարակության մեթոդի: Այդ մասին վկայում են «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում «Save the children» կազմակերպության իրականացրած հետազոտությունները, ինչի մասին լրագրողներին է պատմել կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Իրինա Սողոյանը: Նրա խոսքով` ծնողները դաստիարակության նման մեթոդների են դիմում, քանի որ չգիտեն կամ չեն տեսնում այլընտրանքային մեթոդներ: Ընդ որում, նա նկատել է, որ առավել ցավալի վիճակում են գյուղերում բնակվող երեխաները, քանի որ նրանք աշխատանքային շահագործման են ենթարկվում գյուղատնտեսական սեզոնի բացվելու ժամանակ: Սողոյանը հաղորդել է նաև, որ հետազոտությունների շրջանակներում առանձնակի ուշադրություն չի դարձվել, թե կոնկրետ ինչ տարիքի և սեռի երեխաներ են ֆիզիկական բռնության ենթարկվում, քանի որ դա կարող է երեխաների հետ պատահել ամենավաղ տարիքից սկսած:

4  11.05.11 - Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---