Գազը Հայաստանում չի թանկանա, խոստանում է վարչապետը

Գազը Հայաստանում չի թանկանա, խոստանում է վարչապետը

PanARMENIAN.Net - Գազը Հայաստանում չի թանկանա: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում լրագրողներին է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հայաստանում գազի սակագինը չի փոխվի: Հայաստանի նախագահն արդեն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ: Ավելին, բնակչության անապահով խավի համար մենք 32 դրամով իջեցրել ենք գազի սակագինը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ ռուսական գազի վերջնական սակագինը հայտնի կդառնա հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունների ավարտից հետո: Հայաստանը ներկայումս ռուսական գազի համար մոտ $180 է վճարում հազար խորանարդ մետրի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---