Հայաստանի գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկեցին համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր11 մայիսի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մայիսի 11-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, Հայստանում ԱՄՆ դեսպանության մշտական իրավական հարցերով խորհրդատու Ս. Քեսսլերը, ՀՀ գլխավոր դատախազության և դեսպանատան աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Մարի Յովանովիչը շնորհակալություն հայտնեց Աղվան Հովսեփյանին արդյունավետ համագործակցության համար և տեղեկացրեց, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Մարի Յովանովիչին համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար և մաղթեց նոր հաջողություններ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |