Հայաստանի սամբոյի հավաքականը Բուլղարիայում կմասնակցի Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը12 մայիսի 2011 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի հավաքականը Թբիլիսիում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո մեկնեց Բուլղարիա` մասնակցելու մայիսի 12-ից 16-ը կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայկական պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Մայիսի 13-ին Սոֆիայի «Ունիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան մարզական սամբոն ներկայացնող Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Փայլակ Վարդազարյանը (62 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ): Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ): Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում Հայաստանն ունի երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան (82 կգ), հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |