Հրայր Մկոյան.Մենք ամեն ինչ արեցինք Հայաստանի Գավաթի եզրափակչում հաղթելու համար

Հրայր Մկոյան.Մենք ամեն ինչ արեցինք Հայաստանի Գավաթի եզրափակչում հաղթելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Գավաթի եզրափակչում «Շիրակի» հանդեպ 4:1 հաղթանակից հետո «Միկայի» ավագ Հրայր Մկոյանը, որը գավաթը ստացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ խաղը դժվար էր:

«Չնայած նրան, որ մենք երկու գոլ խփեցինք արդեն առաջին խաղակեսում, «Շիրակը» լուրջ էր տրամադրված: Նրանք հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեին, սակայն մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար: Շնորհավորում եմ մեր թիմին հաղթանակի կապակցությամբ և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու առիթով»,-ասել է Մկոյանը:

Հարձակվող Նարեկ Բեգլարյանը, որը եզրափակչում կրկնակի գոլի հեղինակ դարձավ, նշեց, որ խաղից առաջ վստահ էր, որ հաղթելու են: «Մեր առավելությունն ակնհայտ էր: Ինձ հաջովեց երկու գոլ խփել, որոնք ես նվիրում եմ հորս»:

«Միկայի» ամենափորձառու խաղացողներից մեկը՝ Արամ Ոսկանյանը գտնում է, որ խոշոր հաշվով հաղթանակը վստահություն հաղորդեց «Միկային» և ամենակարևորը թիմը նվաճեց Եվրոպայի լիգայում խաղալու իրավունք:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---