Մայիսի 25-ին Երևանում կբացվի 11-րդ ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը12 մայիսի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-26-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա CTS2011 11-րդ ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: CTS2011-ը նշանակալի միջազգային միջոցառում է, որը կազմակերպվում է Ճամփորդական գործակալների հայկական միության (AATA) և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Միջոցառման աջակից-գործընկերներն են Հայ-գերմանական համագործակցության GTZ ծրագիրը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և Հայաստանի Հյուրանոցների միությունը: CTS2010-ին մասնակցել են 87 կազմակերպություն` ճամփորդական գործակալություններ և տուրօպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցներ և հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ, պետական և հասարակական կազմակերպություններ, ճամփորդական հրատարակություններ, տեղեկատվական գործակալություններ, ուսումնական հաստատություններ, ռեստորաններ, զբոսաշրջային ոլորտը օժանդակող կազմակերպություններ, հուշանվերների, կոնյակի ու գինու առաջատար արտադրողներ: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում էին աննախադեպ մեծ թվով ընկերություններ Թուրքիայից` մասնավորապես Վան նահանգից` 40 հոգանոց պատվիրակությամբ, ինչպես նաև Վրաստանից: Այս տարի ևս ցուցահանդեսի ուղղվածությունը լինելու է տարածաշրջանային և կրկին սպասվում է ակտիվ մասնակցություն Թուրքիայից, Հնդկաստանից, Վրաստանից` մասնավորապես Աջարիայից։ Ակտիվ մասնակցություն ենք ակնկալում նաև Հայաստանի մարզերից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |