Հայաստանը պարզեցնում է քուվեյթցի դիվանագետների մուտքը երկիր

Հայաստանը պարզեցնում է քուվեյթցի դիվանագետների մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» փոխըմբռնման հուշագրի կնքմանը

համաձայնություն տալու մասին առաջարկը:

Դրա հետ կապված` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կառավարության այդ որոշումը նպաստելու է երկկողմանի հարաբերությունների ընդլայնմանը և փոխադարձ պաշտոնական այցելությունների ակտիվացմանը:

7  12.05.11 - Կառավարության նիստ
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---