Ամռանը Լեհաստանի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

Ամռանը Լեհաստանի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ամենայն հավանականությամբ, հուլիսին տարածաշրջանային այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ներկա պահին պարզվում է նախագահի այցի ամսաթիվը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նախագահը Հայաստան ժամանաի հուլիսին` Եվրամիությունում Լեհաստանի նախագահության սկզբին»,- ասել է դեսպանը և հավելել, որ լեհական կողմը չի ցանկանում այցը հետաձգել մինչև սեպտեմբեր, քանի որ հոկտեմբերին Լեհաստանում ընթանալու են խորհրդարանական ընտրություններ, և հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է ներքին քաղաքականության վրա:

Ինչպես հաղորդել է Զդիսլավ Ռաչինսկին, լեհ նախագահի այցի օրակարգում ընդգրկվելու են ինչպես հայ-լեհական հարաբերություների հարցեր, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---