Իրանում հրեայի ու հայի մահապատիժը վրդովեցրել է ԱՄՆ-ին12 մայիսի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում անհայտ պատճառներով ամուսնական զույգ է մահապատժի ենթարկվել` կինն ազգությամբ հրեա էր, իսմ ամուսինը՝ հայ: Պետքարտուղարի մարդու իրավունքների օգնական Միխայել Պոզները հանդես է եկել հայտարարությամբ՝ հանդես գալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում: Մահապատժի ենթարկվածների անունները չեն նշվել: Պոզները նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Իրանում կտրուկ վատթարացել է մարդու իրավունքների հետ կապված վիճակը, հայտնում է ISRAland պորտալը: Մարտի 27-ին Իրանի քրիստոնեական Mohabat News գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանի Էվին բանտում մահապատժի են ենթարկվել իրանաբնակ հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին և նրա ամուսինը՝ հայազգի Վարուժան Պետրոսյանը:--ԿԱ— Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |