Դիկ Ադվոկատը մայիսի 20-ին կհրապարակի Հայաստանի հետ խաղում Ռուսաստանի հավաքականի կազմը12 մայիսի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հաղորդել է, որ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում թիմի կազմը հայտարարելու է մայիսի 20-ին: «Դա միակ բանն է, որ ես կարող եմ ասել այդ առիթով»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է «Սովետսկի սպորտը»: Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Այդ թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: B ընտրական խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանը 8 միավորով` 4-րդ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |