Արթուր Աբրահամ. Ես գիտակցում եմ, որ Ուորդը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից

Արթուր Աբրահամ. Ես գիտակցում եմ, որ Ուորդը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից

PanARMENIAN.Net - Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մայիսի 14-ին Կալիֆորնիայի Home Depot Center–ում Super Six կիսաեզրափակչում կմենամարտի WBA վարկածով չեմպիոն և օլիմպիական չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի հետ:

Ամերիկացի բռնցքամարտիկը պարտություն չի կրել մասնագիտական ռինգում և Աբրահամին հեշտ չի լինելու դիմակայել նրան: «Նա ուժեղ բռնցքամարտիկ է, ես դա գիտակցում եմ, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից»,-Աբրահամին է մեջբերում box-club.ru-ն:

«Ես մի քանի անգամ ելույթ ունեցել եմ Լոս Անջելեսում և ամենահաճելի հիշողություններն ունեմ դրա հետ կապված: Այնտեղ հայերը շատ են և ես հուսով եմ, որ մենամարտի ժամանակ ես լավ աջակիցներ կունենամ: Կարևորն այն է, որ ես հաղթեմ այդ մենամարտում»,-ասել է Աբրահամը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---