Լեհաստանն աշխատում է ԵՄ նոր բյուջեի պլանավորման վրա12 մայիսի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Լեհաստանը ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը: Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ներկայացրել է ԵՄ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները: Ինչպես հայտնել է դեսպանը, Լեհաստանն աշխատում է ԵՄ նոր բյուջեի պլանավորման վրա, ինչն էլ Լեհաստանի նախագահության գլխավոր առաջնայնությունն է: «Երկրորդ գերակայությունը մրցակցության ուժեղացումն է ու ծառայությունների ազատականացումը ԵՄ-ում: Էներգետիկ անվտանգության հարցերը ևս կլինեն մեր ուշադրության կենտրոնում»,-ասել է Ռաչինսկին: Լեհաստանի նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» նախագիծը նույնպես ընդգրկվել է Լեհաստանի նախագահության գերակա ուղղությունների ցուցակում: Դեսպանը հայտնել է, որ պաշտոնական Վարշավան կաշխատի անել ամեն ինչ, որպեսզի «Արևելյան գործընկերության» համար նախատեսված բյուջեն չկրճատվի: «Արևելյան գործընկերության» նպատակներն արդեն որոշված են: Այժմ կոնկրետ քայլերի ժամանակն է»,-ասել է դեսպանը: Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Ռաչինսկին հայտարարել է, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |