Շուշան Պետրոսյան. «Եվրատեսիլն» ընդամենը թույլ է տալիս երիտասարդ երգիչներին երևալ եվրոպական շուկայումPanARMENIAN.Net - Հայ երգիչներն անընդունելի են համարում այն աժիոտաժը, որ 2010թ. Էմմիի փոխարեն «Եվրատեսիլին» մասնակցեց Եվա Ռիվասը Apricot stone երգով: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Շուշան Պետրոսյանը, նա բազմիցս է ասել Էմմի մորը՝ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանին, որ պետք չէ հանդես գալ զգացական հայտարարություններով: Իր հերթին Հայաստանի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Երևանի կոնսերվատորիայի ջազի ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը նշել է, որ Boom-Boom երգը Էմմիի նախորդ տարվա Hey երգից լավն է: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է տալիս մասնակցությունը մրցույթին՝ Շուշան Պետրոսյանն ասել է. «Առանձնապես ոչ մի բան, դա թույլ է տալիս երիտասարդ հայ երգիչներին երևալ եվրոպական շուկայում»: Ըստ Պետրոսյանի, ժամանակին Նադեժդա Սարգսյանն ինքն ասել է, որ իր համար կարևոր չէ կհաղթի Էմմին մրցույթում, թե ոչ, այլ կարևորն այն է, որ կկարողանա դուրս գալ եվրոպական շուկա: 2010թ., երբ Եվա Ռիվասը հաղթեց «Եվրատեսիլի» ընտրական փուլում, Էմմին ու նրա մայրը մեղադրեցին Հանրային հեռուստատեսությանը արդյունքները կեղծելու մեջ: Նրանք պնդում էին, որ ՍՄՍ-քվեարկության արդյունքները կեղծվել են: Սարգսյանը հայտարարեց դատարան դիմելու մտադրության մասին, սակայն չդիմեց այդ քայլին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |