Մարդահամարի նախապատրաստման համար ՀՀ կառավարությանը կպահանջվի 100 մլն դրամ

Մարդահամարի նախապատրաստման համար ՀՀ կառավարությանը կպահանջվի 100 մլն դրամ

PanARMENIAN.Net - Գործադիրը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը։

Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն դրամ։

Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը։ Դրա արդյունքում տեղեկություններ կստացվեն բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, զբաղվածության (տնտեսական ակտիվության), կրթության և տնտեսությունների, բնակարանային պայմանների վերաբերյալ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---