Հայաստանում գործելու է տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը12 մայիսի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցած հայ գիտնականների հանդիպման ժամանակ քննարկվող թեմաներից էր տիեզերական աղբի խնդիրը, որով պետք է զբաղվի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխաիլ Կարդաշենկոն, միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի համակարգող Իգոր Մոլոտովը, գիտնականներ: Վիկտոր Կրիվոպուսկովը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին շնորհեց Վալերի Բրյուսովի անվան ոսկե շքանշան` հայ-ռուսական հումանիտար եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ վերականգնվում է հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում, ինչի շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն կստանան բարելավելու տեխնիկական բազան և լավացնելու իրենց գիտական արդյունքները: Միխաիլ Կարդաշենկոյի խոսքերով` այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը: Ինչպես նշեց Իգոր Մոլոտովը, համագործակցության շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը կդառնա միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի 24-րդ անդամը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |