Երևանում կկայանա շների միջազգային արտոնագրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Երևանում կկայանա CACIB դասի բոլոր տեսակի շների «Հայաստանի Սուպերգավաթ-2011» միջազգային արտոնագրված ցուցահանդես: Առաջնության կազմակերպիչը Հայաստանի կինոլոգիական-սպորտային միությունն է:

Հայտերի վերջին օրը մայիսի 13-ն է, այդ օրն էլ պարզ կդառնա մասնակիցների վերջնական քանակը: Ցուցահանդեսին կարող են մասնակցել երկու ամսականից մեծ շներ: Մրցույթը կդատի Անգլիայից, Լատվիայից, Լիտվայից ժամանած ժյուրին:

Առաջին նման առաջնությունը կայացավ 2010 թվականին, իսկ արդեն 2011 թվականի հոկտեմբերին կկայանա ևս մեկ միջազգային արտոնագրված ցուցահանդես, որտեղ կրկին իրենց հնարավորությունները կկարողանան ցույց տալ բոլոր շնատեսակները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---