Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն անակնկալներ են խոստանում կինոյի սիրահարներին 12 մայիսի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ֆրանսիայում բացվեց Կաննի միջազգային կինոփառատոնը: «Ոսկե արմավենու» համար կպայքարեն մոտ 20 ֆիլմեր: Փառատոնը բացվեց Վուդի Ալենի նոր «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով: Դերերից մեկը կատարել է Ֆրանսիայի առաջին տիկինը, սակայն Կառլա Բրունին Կանն չի ժամանել: Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնի ֆավորիտներն են համարվում Լարս ֆոն Տրիերի ու Թերենս Մալիկի «տիեզերական պատմությունները»: Դանիացի «սադրիչ» ֆոն Տրիերը նույն Կաննում աղմուկ հանած «Հակաքրիստոս» ֆիլմից հետո շարունակում է հորրորի հետազոտութունը: Այս անգամ նա դիմել է աղետ-ֆիլմի ժանրին՝ նրա «Մելանխոլիան» մի հարսանիքի պատմություն է, որի մասնակիցներն ու հյուրերը հանկարծ իմանում են աշխարհի մոտալուտ վերջի մասին: Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանսթը: Ֆոն Տրիերն արդեն խոստացել է, որ հեփի-ենդ չի լինելու,-նրա ֆիլմի անվանումը աղերսվում է խորհրդավոր մոլորակի անվան հետ, որն, ըստ սյուժեի, պետք է բախվի Երկրի հետ և ոչնչացնի այն: Կազմակերպիչներն արդեն բազմաթիվ անակնկալներ են պատրաստել՝ արտամրցութային ծրագրում կցուցադրվեն նոր «Կարիբյան ծովի ծովահենները» Ջոնի Դեպի դերակատարմամբ՝ Ջեկ-ճնճղուկի դերում, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի «Կուղբը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում է Մել Գիբսոնը: Կինոփառատոնի ամենասպասված ֆիլմը կարելի է համարել Թերենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմը Բրեդ Փիթի և Շոն Պենի դերակատարմամբ: Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Ռոբերտ դե Նիրոն: Նախկինում ամերիկացի դերասանն արդեն երկու անգամ գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին: Անցյալ տարի փառատոնի ժյուրիի նախագահն էր ամերիկացի ռեժիսոր Թիմ Բերթոնը: Փառատոնը կավարտվի մայիսի 22-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |