Հոլանդական փորձագետներն օգնում են հայ մասնագետներին` զարգացնելու տուրիստական արդյունաբերությունը ՀՀ-ում12 մայիսի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ից 10-ը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կայացավ էլեկտրոնային մարքեթինգի և կայքերի առաջխաղացման երկօրյա սեմինար: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի 12 առաջատար տուրիստական գործակալներ: Նիդեռլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված սեմինարի շրջանակներում հոլանդական փորձագետներ Դերեկ Վիսերն ու Վիլյամ Բլոմն էլեկտրոնային մարքեթինգի, առցանց գովազդի, էլեկտրոնային կոմերցիայի հարցում իրենց փորձով կիսվեցին Հայաստանի և Վրաստանի տուրիստական գործակալությունների ղեկավարների հետ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Բլոմը, իրենք զեկույց են պատրաստել տուրիստական գործակալությունների կայքերի մասին, որպեսզի համոզվեն, որ դրանք հնարավոր է գտնել Google որոնման համակարգի միջոցով: «Վերադառնալով Նիդեռլանդներ` մենք մտադիր ենք կապ պահպանել տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի շարունակենք խորհրդատվությունները»,- ասել է Բլոմը: Փորձագետ Դերեկ Վիսերն իր հերթին նշել է, որ իրենք ցանկանում են օգնել հայկական տուրիստական գործակալություններին Հայաստանում իրենց բիզնեսն ու տուրիստական արդյունաբերությունը զարգացնելու գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |