Արթուր Բաղդասարյանը եվրոպացի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները12 մայիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասյան Տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորին: Գերմանացի պաշտոնյայի երկօրյա այցի նպատակը հայ-գերմանական քաղաքական խորհրդակցությունների անցկացումն է, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Տիկին Պատիցիա Ֆլորը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ դադարը ժամանակավոր բնույթ է կրում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից` համարելով, որ փոխընդունելի փոխզիջումը առավել ողջամիտ է, քան անիմաստ առճակատումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը մնում է բաց և պարզ, իսկ մոտեցումը` կառուցողական, այնինչ Թուրքիան որդեգրել է այլ ուղի` ի սկզբանե նախապայմաններ դնելով հարաբերությունների կարգավորման հիմքում: ԱԱԽ քարտուղարն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես տապալված չէ, և որ Թուրքիայում կձևավորվի բարենպաստ մթնոլորտ` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի հանձնառությունը և գործառույթները` նշելով, որ իր ղեկավարած կառույցը խիստ կարևոր դերակատարություն է ստանձնել, այն է` եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ և երկրի ռազմավարական զարգացման բոլոր հիմնական ուղղություններին ներդաշնակ բազմաթիվ բարեփոխումային ծրագրերի քննարկում և ընդունում, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման ընթացքի համակարգում և դրանց արդյունքների դիտարկում և մոնիտորինգ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավականին արագ տեմպերով զարգանում են, հատկապես Արևելյան Գործընկերության շրջանակներում: Միևնույն ժամանակ նա կարևորել է հայ-գերմանական երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը` առաջարկելով ստեղծել կոնկրետ մեխանիզմներ` Գերմանիայի մասնակցությունը հայաստանյան մի շարք բարեփոխումներին առավել առարկայական դարձնելու նպատակով: Տիկին Պատրիցիա Ֆլորն իր հերթին ասել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացին: Կողմերը համաձայնության են եկել այս հարցերի շուրջ առավել կոնկրետ որոշումներ ընդունել այս տարի հուլիսին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական քննարկումների ժամանակ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |