Մինաս Ավետիսյանի որդին անհիմն է համարում հոր որմնանկարների շուրջ բարձրացած աղմուկը12 մայիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը անհիմն է համարում հոր որմնանկարների շուրջ աղմուկը, կապված Գյումրիից Երևանի օդանավակայան տեղափոխելու հետ: Նա PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հասարակության մեջ թյուր կարծիք է ձևավորվել, որ դա քաղաքականություն է, ուղղված Գյումրիից մշակութային արժեքների դուրս բերմանը: «Ես, իմ եղբայրը և մայրս միշտ էլ կապված ենք եղել Գյումրի քաղաքի հետ, և մենք դեմ չէինք լինի, որ որմնանկարները մնային այնտեղ: Գյումրեցիները բազմաթիվ հնարավորություններ են ունեցել որմնանկարներն իրենց քաղաքում պահելու համար, սակայն նրանք ոչինչ չարեցին, իսկ այժմ, երբ Կառավարությունը որոշել է վերականգնել դրանք, նրանք դժգոհում են»: Նարեկ Ավետիսյանը նաև ասաց, որ այժմ Մինասին օտարերկրյա այցելուներին ներկայացնելու լավ հնարավորություն է ստեղծվել, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում բոլորն անխտիր կտեսնեն նրա գործերը: Նա նաև ասաց, որ որմնանկարների ռեստավրացիան բաղկացած է 3 փուլից և այժմ ավարտվել է գործընթացի 1-ին փուլը: Նարեկ Ավետիսյանը նաև հայտնեց, որ Երևանում`«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում գտնվող Մինասի մեկ այլ որմնանկարի կոտրտված բեկորների ապագան դեռ անհայտ է: Այն հիմա պահպանվում է վատ պայմաններում, առանց նորմալ հսկողության, կեղտի և խոնավության մեջ: Նա դիմել է Հայաստանի ազգային պատկերասրահ, որմնանկարը պատկերասրահի ֆոնդ տեղափոխելու համար, սակայն անհասկանալի պատճառով այդ առաջարկը մերժվել է: Ըստ Ավետիսյանի, ՀԱՊ-ը պարզապես սխալ քաղաքականություն է վարում ժամանակակից հայ արվեստի հարցում: Կառավարության 2010 թ-ի որոշմամբ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ-ի շենքերում գտնվող «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները որոշվեց տեղափոխել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Որմնանկարներից մեկը պետք է գտնվի մեկնման, մյուսը՝ նախագահական սրահներում: Տեղափոխման և վերականգնման մասին որոշումը հաստատվելու մասին լուրը գյումրեցի մի շարք մշակույթի գործիչների մոտ վրդովմունք առաջցրեց և շատերը գտնում են, որ դա կառավարության կողմից քաղաքականություն է՝ ուղղված Գյումրիից մշակութային արժեքները տանելուն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |