Շատ հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը բիզնեսն առաջ տանելու համար![]() 12 մայիսի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Մի շարք հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը սեփական բիզնեսն առաջ տանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հոլանդական փորձագետ Վիլյամ Բլոմը, որը Հայաստանում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգի և կայքերի առաջխաղացման սեմինարների շրջանակներում, որոնց մասնակցում են Հայաստանի և Վրաստանի 12 առաջատար տուրիստական գործակալներ: Սակայն Բլոմը նկատել է, որ հայկական տուրիստական գործակալներն առայժմ կոնկրետ առցանց ռազմավարություն չունեն: «Մեր նպատակն է ուղղորդել նրանց` թե ինչպես օգտագործեն այդ էջերը և զարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է հոլանդական փորձագետը: Նրա խոսքով, այսօր ինտերնետը կարևոր դեր է խաղում տուրիստական գործակալների գործունեությունում: Այս համատեքստում նա նկատել է, որ գործակալությունների կայքերը կարևոր դեր են խաղում, քանի որ հենց դրանք են «կամուրջ» դառնում զբոսաշրջիկների և գործակալների միջև: Նա նկատել է նաև, որ այսօր կան բոլոր նախադրյալները Հայաստանում զբոսաշրջության հետագա զարգացման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |