Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցահանդես է բացվել12 մայիսի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանը և «Երիտասարդություն» ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես՝ «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով: Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ: Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի՝ ժյուրիի ընտրությամբ լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երևանում ստեղծագործող երիտասարդների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է: Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրեց Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողներին: Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |