Քաղաքաշինության և բնապահպանության նախարարներն անձամբ ծանոթացան Երևանի կենտրոնում ինքնակամ շինարարությանը

Քաղաքաշինության և բնապահպանության նախարարներն անձամբ ծանոթացան Երևանի կենտրոնում ինքնակամ շինարարությանը

PanARMENIAN.Net - «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ միասին այցելեցին Երևանի կենտրոն` Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք: Նախարարները ծանոթացան բակի բնակիչների խնդիրներին, որոնք բողոքում են բազմահարկ շենքի բակում ապօրինի շինարարության դեմ: «Ժառանգության» պատգամավորները նախարարների հետ բակ այցելելու մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել մայիսի 11-ին խորհրդարանում:

ՀՀ քաղաքաշինության նախարարը բնակիչներին հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը, և առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն: Նա բնակիչներին առաջարկել է ինքնակամ շինարարության հարցով դիմել Երևանի քաղաքապետարան:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին խոստացել է, որ ինքնակամ շինարարության բնապահպանական կողմի հարցը վաղը կքննարկվի նախարարությունում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---