Գյումրի քաղաքում կրկին ինքնափլուզում է եղել, ինչի հետևանքով տուժածներին դուրս են բերել պատուհանից![]() 13 մայիսի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին՝ ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 122 տան առաստաղը ինքնափլուզվել է, ներսում կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 12 քմ մակերեսով), որի հետևանքով արգելափակվել է միակ ելքը: Փրկարարների կողմից պատուհանից դուրս են բերվել 1949թ.ին ծնված Ռուզաննա Հովակիմյանը , 1948թ.-ին ծնված Մարգո Նահապետյանը, 1945թ.-ին ծնված Սամվել և 1974թ.-ին ծնված Ռուդիկ Խաչքարյանները: Փրկարարական աշխատանքներն ավարտվել են, տուժածներ չկան: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Սպիտակ և Գյումրի քաղաքների շատ շենքեր մինչև այսօր գտնվում են աղետալի վիճակում, ինչի հետևանքով պարբերաբար դժբախտ պատահարներ են լինում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |