ՀԱԿ-ը փորձում է իր համար տեր գտնել արտասահմանում, կարծում է Գալուստ Սահակյանը

ՀԱԿ-ը փորձում է իր համար տեր գտնել արտասահմանում, կարծում է Գալուստ Սահակյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը միշտ գործարքների է գնում: Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հիմա ՀԱԿ-ն այնպիսի դրության մեջ է, որ փորձում է իրեն տերեր գտնել արտասահմանում: Դա մեզ համար բարենպաստ իրավիճակ է ստեղծում, որովհետև նա այդպես էլ չի գտնում այդ տերերին և ստիպված վերադառնում է քաղաքական դաշտ»,- ասել է Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա պահին ձևավորվում է հանդուրժողականության մթնոլորտ, սակայն որոշ ԶԼՄ-ներ նախընտրական շրջանում փորձում են լարվածություն և նոր մրցակցություն ստեղծել քաղաքական ուժերի միջև:

4 
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---