Միջազգային փորձագետները կսովորեցնեն հայ գործընկերներին թե ինչպես կարելի է բարելավել մրցակցությունը երկրում13 մայիսի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը: Տեխնիկական աջակցության «Թվինինգ» ծրագիրը նախատեսված է 2011-13թթ. համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |