«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգի ծառայությունից կարելի է օգտվել բջջային հեռախոսով

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգի ծառայությունից կարելի է օգտվել բջջային հեռախոսով

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր կողմից տրամադրվող Ինտերնետ-բանկինգի հնարավորությունները: Այժմ հաշիվը կարգավորումը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր կետերից ոչ միայն համակարգչային ցանցի, այլ նաև բջջային հեռախոսի միջոցով: Բավական է, որ այն միացված լինի ինտերնետին: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած բրաուզերից` այցելելով https://ic.ebank.areximbank.am/InternetBank/Mobile/ ինտերնետային կայքը:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում Ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների հավելումներ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---