Հայաստանը բողոք չի ներկայացրել EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպման վերաբերյալ13 մայիսի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բողոք չի ներկայացրել Հեռարձակողների եվրոպական միությանը՝ EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հերքելով որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին: Սակայն Գոհար Գասպարյանը չի հստակեցրել, թե արդոյք Հայաստանը մտադիր է վիճարկել մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքները: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Եվրատեսիլ Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը |