Թոշակառուների ցուցակները ճշտելու արդյունքում պետությունը այս տարի արդեն տնտեսել է 3.3 միլիարդ դրամ

Թոշակառուների ցուցակները ճշտելու արդյունքում պետությունը այս տարի արդեն տնտեսել է 3.3 միլիարդ դրամ

PanARMENIAN.Net - Տարեսկզբից կենսաթոշակների բաժանման գործընթացը ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երեւանում իրականացվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Կենսաթոշակների բաշխմանը զուգահեռ, անընդհատ, ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Ծառայության հետ ընթացել է կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտում: Արդյունքում`«Հայփոստ» -ի կողմից 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ:

Մայիսի 3-4-ին, առաջին անգամ, կենսաթոշակները զուգահեռ սկսեցին վճարվել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Սակայն մայիս ամսվա ցուցակներում Սոցիալական Ապահովության Նախարարության կողմից տրամադրվել են ենթացուցակներ, որոնցում ընդգրկված թոշակառուների տվյալները հավելյալ ճշգրտման կարիք ունեն: Այսինքն տվյալ ենթացուցակներում ընդրկված կենսաթոշակառուները կարող են վճարվել միայն իրենց անհատական տվյալների ճշգրտման եւ Սոցիալական Ապահովության Պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից տրված տեղեկանքի հիման վրա, հաղորդում է «Հայփոստ»-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---