Կիրո Մանոյան. Թուրքերն ու ադրբեջանցիները իրենք իրենց վարկաբեկում են հակահայկական քաղաքականությամբ![]() 13 մայիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ու ադրբեջանական համայնքները վարկաբեկում են իրենց հակահայկական քաղաքականությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝մեկնաբանելով այդ համայնքների համագործակցության մասին որոշումը՝ հայկական լոբբիի դեմ պայքարում: «Նրանց թվում է, որ սատարում են իրենց պետությունների շահերին, սակայն, նրանք վարկաբեկում են իրենց բնակության վայրի երկրներում, քանի որ հանդես են գալիս որպես Ադրբեջանի ու Թուրքիայի «հինգերորդ շարասյուներ»,-ասել է նա: Մանոյանն ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ են հակահայկական պայքար տանում և այդ պայքարում ներառում են նաև իրենց համայնքները: Նա նշել է, որ այն սահմանափակումները, որոնք թուրքերն ունեն Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելու հարցում, ունեն նաև թուրքական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները: ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ: Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար: ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |