Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական սակարկության հնարավորությունն անհանգստացնում է ՀՅԴ-ին 13 մայիսի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը մտահոգված է նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է շահարկվել ՀԱԿ-ի և Հայաստանի իշխանությունների միջև: «Եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև գործարք կատարվի ՀԱԿ-ի` ապագա խորհրդարան մտնելու վերաբերյալ, դա դեռ ոչինչ: Մեզ անհանգստացնում է մեկ այլ բան, որ շահարկման առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները»,- ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև նման գործարք կնքվի, դա կվնասի այդ քաղաքական ուժերի հեղինակությունը: Շահբազյանը չի բացառել, որ ընդդիմություն-իշխանություններ երկխոսությունը նախաձեռնվել է երրորդ ուժի կողմից: Պատասխանելով այն հարցին, թե պաշտպանում է արդյոք ՀՅԴ-ն Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, նա նշել է, որ անցյալում կուսակցությունն աջակցել է երկրորդ նախագահի ծրագրին: Շահբազյանը նշել է, որ Քոչարյանի քաղաքական գործունեության ակտիվացման մասին գիտի միայն մեկ մարդ` նկատի ունենալով հենց երկրորդ նախագահին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |