Շահան Քանդահարյան. Սիրիան դժվար թե Թուրքիային թույլ տա միջամտել իր ներքին գործերին

Շահան Քանդահարյան. Սիրիան դժվար թե Թուրքիային թույլ տա միջամտել իր ներքին գործերին

PanARMENIAN.Net - Սիրիայի ու Թուրքիայի հարաբերություններում վերջին ժամանակներս կարելի է որոշ սառնություն նկատել Սիրիայում արձանագրվող իրադարձությունների նկատմամբ պաշտոնական Անկարայի Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է միջամտել Սիրիայի ներքին գործերին, մասնավորապես, թուրքական մամուլը կրկնում է Արևմուտքի կողմից Բաշար Ալ-Ասադին ուղղված մեղադրանքները: «Ճիշտ է, դա խանգարում է ռազմական համագործակցությանը: Սակայն քաղաքական դիմակայությունն արդեն սկսում է դրսևորվել: Երկու երկրների մամուլում քննադատական հոդվածներ են հայտնվում: Իհարկե, սիրիական մամուլն ավելի զուսպ է, բայց և այնպես մեղադրում է Թուրքիային նրանում, որ սիրիական իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Անկարայի գնահատականները կշռադատված չեն: Ավելին, սիրիական Vatan թերթի կարծիքով, Մերձավոր Արևելքում Թուրքիայի վարքագիծը բխում է նեոօսմանիզմի քաղաքականությունից, որը գերիշխող է դարձել»,- նշել է Քանդահարյանը:

«Ազդակի» խմբագրի կարծիքով, վերը ասվածի ֆոնին Սիրիայում Թուրքիայի դերը փոխվում է, և Անկարան գնալով ավելի շատ է քննադատության ենթարկվելու Դամասկոսի կողմից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---