Թուրքիայի ռազմականացումն աննախադեպ մասշտաբի է հասել, հայտարարել է հայ փորձագետը

Թուրքիայի ռազմականացումն աննախադեպ մասշտաբի է հասել, հայտարարել է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմականացումն աննախադեպ մասշտաբի է հասել, հայտարարել է հայ փորձագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ամեն տարի Անկարան 3,5-5 մլրդ դոլար է ծախսում ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար: Նա նշել է, որ միայն այս տարի Թուրքիան մտադիր է 4,5 մլրդ դոլար ծախսել նոր ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար: «Կարելի է ասել, որ Թուրքիան հակասում է ինքն իրեն: Այն երկիրը, որը հայտարարում է, որ զրո խնդիրներ ունի հարևանների հետ, նման տեմպերով է զինվում»,-ասել է նա: Ըստ թուրքագետի, ակտիվ ռազմականացումը կարող է կապված լինել Մերձավոր Արևեքլի վերջին իրադարձությունների հետ:

Ինչպես նշել է թուրքագետը, նախկինում Թուրքիան հանդես էր գալիս միայն որպես զենքի սպառող, այժմ քայլեր է կատարում զենք առաքելու ուղղությամբ: Փորձագետը նշել է, որ Թուրքիան զարգացնում է ռազմական արդյունաբերությունը: Ըստ նրա, այդպիսով Թուրքիան ցանկանում է նոր իմիջ ստեղծել՝ մեծ ռազմական ներուժ ունեցող երկրի իմիջ:

 Ուշագրավ
---