Երևանում կայացավ «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը13 մայիսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ՏՏ, բանկային և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Արմեն Աշոտյանը ողջունեց և շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին և բոլոր ներկաներին Հայաստանում «Էլեկտրոնային բիզնես» միջազգային մագիստրոսական ծրագրի մեկնարկի կապակցությամբ` կարևորելով տվյալ ոլորտի զարգացումը ՀՀ-ում: Գեդրիուս Ապուոկասը մատնանշեց մագիստրոսական ծրագրի կարևորությունը հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը նշեց, որ համանման կրթական համագործակցությունը երկու երկրների միջև աննախադեպ է: Microsoft ընկերության հայաստանյան ներկայացչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փոխտնօրեն Ժենյա Ազիզյանը, «Այքոն Քոմունիքեյշնս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և այլ ընկերությունների ղեկավարներ պատրաստակամություն հայտնեցին մագիստրոսական ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերել բազմակողմանի աջակցություն: ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը խոսեց նաև մագիստրանտների գործնական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նպատակով ստեղծվող համալսարանական բիզնես ինկուբատորի մասին, ինչն առավել հանգամանալից քննարկվեց հանդիպման երկրորդ հատվածում: «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ), Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի, Բարսելոնում, Ժնեւում եւ Մյունխենում գործող Եվրոպական համալսարանի հետ համատեղ և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի լրացնել ՀՀ աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել էլեկտրոնային բիզնեսով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |